ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել

Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել
24.11.2020 | 13:46

2003- 2018-ը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։ «Պահանջում եմ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին՝ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար», - Aysor.am-ին ասաց Կիմ Բալայանը՝ նշելով, որ այսօրվանից հացադուլով միացել է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանին:

Բալայանի խոսքով՝ ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է զուտ օրինապահությամբ։ «Եվ իրավական ուղին է ճիշտ ուղին հարցին լուծում տալու համար։ Սա ամենաօրինական և իրավաչափ պահանջն է, որ ես ներկայացնում եմ», - ասաց Կիմ Բալայանը։ Հարցին, թե անժամկե՞տ է հացադուլը, Բալայանը պատասխանեց. «Ոչ, մինչև իր հրաժարականը՝ քրեական պատասխանատվության ենթարկելով։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա, որովհետև իր համար բավական ապահով վայր է քննչական մեկուսարանը»։

Հարցին՝ ազատությունն ավելի ապահով չէ՞, Կիմ Բալայանը պատասխանեց.

«Այնտեղ ավելի ապահով է»։

Դիտվել է՝ 3385

Մեկնաբանություններ